Քանանի. Հաագայի դատարանի վճիռը հաստատում է, որ Գազայում կատարվածը ցեղասպանություն է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հաագայի դատարանի վճիռը հաստատում է այն դառը իրողությունը, որ Գազայում տեղի ունեցածը միջազգային հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանության օրինակ է, որը Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացվել ամերիկյան կառավարության անսահմանափակ աջակցությամբ։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում արած գրառման մեջ, Նասեր Քանանին նշել է. «Արդարադատության միջազգային դատարանի կողմից ժամանակավոր վճռի արձակումը և Սիոնիստական ռեժիմի թշնամական արձագանքը ցույց տվեցին, որ այս ռեժիմի հիմքերը դրված են բռնության և խտրականության վրա և այն չի հարգում միջազգային իրավական նորմերն ու կանոնները»:
Նա հավելել է, որ դատարանի վճռին ԱՄՆ-ի արձագանքը ևս վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը միջազգային դատական մեխանիզմները որպես գործիք է կիրառում։