Իրանի Թավրիզ քաղաքում Հայաստանի հյուպատոսության բացման դրական հետևանքները
Կովկասյան զարգացումների իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդյանը «Iranian Diplomacy»-ի համար գրառման մեջ գրել է․
«Կասկած չկա, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացմամբ պահպանվելու է երկու կողմերի հարաբերությունների աճող միտումը և կյանքի են կոչվելու պայմանավորվածությունները, իսկ դա ցույց է տալիս, որ երկու կողմերի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և ընդհանուր փոխըմբռնման պայմանների առկայությունը և կառուցողական գործունեության հնարավորությունը բխում են փոխադարձ շահերից»։
Մովահեդյանը հավելեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության այս քայլն իրականացվել է կառավարության հարևանության քաղաքականության շրջանակներում, և դրանով Իրանը ցույց է տալիս, որ իր քաղաքականությունը դրական հավասարակշռության քաղաքականություն է և գործնականում էլ հետևում է դրական հավասարակշռության քաղաքականությանը՝ համագործակցելով հարևանների հետ։
Կովկասի զարգացումների այս վերլուծաբանն ընդգծեց, որ Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացումը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը գործել է ելնելով տարածաշրջանում բարիդրացիության շահերից ու կառուցողական քաղաքականությունից։ Իրանի Իսլամական Հանրապետության որոշումներն ու քաղաքականությունը ոչ մեկից կախված չեն։
Մովահեդյանը հավելել է. «Իրանի համար շատ կարեւոր են Հայաստանի հասարակության պայմաններն ու մտածելակերպը։ Այս հասարակությունը դրական մոտեցում ունի Իրանի նկատմամբ։ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը դրական է արտացոլվել Հայաստանում և ամրապնդել հայերի դրական մոտեցումը Իրանի նկատմամբ, իսկ դա վկայում է Իրանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ Իրանի և Հայաստանի որոշմների ճիշտ լինելու մասին»։