Քանանին դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը
Հունվար 28, 2024 06:13 Asia/Tehran
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, շաբաթ առավոտյան, Սարավան քաղաքի արվարձաններում տեղի ունեցած զինված բախման հետևանքով, զոհվել է Պակիստանի 9 քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են։ Դատապարտելով զինված բախումը, Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհերի ընտանիքներին։
Նա նշել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է, հավելելով․ «Իրանը և Պակիստանը թույլ չեն տա, որ թշնամիները վնասեն երկու երկրների եղբայրական հարաբերություններին»։