Քանանին դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը
https://parstoday.ir/hy/news/iran-i212996-Քանանին_դատապարտել_է_Սարավան_քաղաքում_տեղի_ունեցած_զինված_բախումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2024 06:13 Asia/Tehran
  • Քանանին դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սարավան քաղաքում տեղի ունեցած զինված բախումը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, շաբաթ առավոտյան, Սարավան քաղաքի արվարձաններում տեղի ունեցած զինված բախման հետևանքով, զոհվել է Պակիստանի 9 քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են։ Դատապարտելով զինված բախումը, Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհերի ընտանիքներին։

Նա նշել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է, հավելելով․ «Իրանը և Պակիստանը թույլ չեն տա, որ թշնամիները վնասեն երկու երկրների եղբայրական հարաբերություններին»։