Ամիր Աբդոլլահյանի արձագանքը Ստոկհոլմում Իրանի դեսպանատան դիմաց կայացած անօրինական հավաքին
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն արձագանքելով Ստոկհոլմում Իրանի դեսպանատան առջև կայացած անօրինական հավաքին, Շվեդիայի կառավարությանը հորդորել է պահպանել Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը Շվեդիայում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ահմադիի հետ քննարկել է այս միջադեպը, որի ժամանակ հարձակում է տեղի ունեցել դեսպանատան աշխատակցի վրա»։ Մոհամմադ Ահմադին հեռախոսազրույցում նշել է․ «Դեպքից անմիջապես հետո Թեհրանի բողոքը փոխանցվել է շվեդական կողմին և ընդգծվել է կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»։
Նա հավելել է․ «Շվեդ պաշտոնյաներն, այդ թվում՝ ԱԳՆ համաշխարհային հարցերի վարչության պետի տեղակալը և ԱԳՆ արարողակարգերի բաժնի ղեկավարը, միջադեպի համար ներողություն խնդրելով, ընդգծել են դիվանագիտական իրավունքների մասին Վիեննայի կոնվենցիայի հիմամբ Շվեդիայի հանձնառությունը՝ ապահովել ԻԻՀ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը։
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտնել է, որ Շվեդիայի ոստիկանության համագործակցությամբ, հարձակվողներից 5-ը ձերբակալվել են։