Ամիր Աբդոլլահյանի նախազգուշացումը կապված Սիոնիստական ռեժիմին Արևմուտքի կույր աջակցության հետևանքների հետ
Ըստ Իրանի ԱԳ նախարարի, Արևմուտքի կողմից Սիոնիստական ռեժիմի նկատմամբ կույր աջակցությունը ի չիք է դարձրել միջազգային իրավունքի ձեռքբերումները։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը կիրակի օրը Իրանի արտաքին հարաբերությունների պատմության թեմայով 7-րդ համաժողովում, անդրադառնալով «բազմակողմանիության» խնդրին, ասել է, որ Սիոնիստական անօրինական ռեժիմին կուրորեն աջակցելու Արևմուտքի միակողմանի մոտեցումը ի չիք են դարձրել բազմակողմանիության և միջազգային իրավունքի հարցում մարդկային բոլոր ձեռքբերումները:
Ամիր Աբդուլլահյանը հավելեց, որ մարդկային հասարակությունը կանգնած է հիմնարար ճգնաժամի առաջ. Ճգնաժամ, որը փորձություն է անցած դարի իրավահավասարության և մարդասիրական կարգախոսների համար և պետք է տեսնել, թե համաշխարհային հանրությունը ինչպես է դուրս գալու այս փորձությունից։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Մոտ չորս ամսվա ընթացքում Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի լայնածավալ պատերազմական հանցագործությունները, սպանությունների, պաշարումների, բռնագաղթի ու ցեղասպանության սարսափելի շարք են աշխարհի աչքի առաջ»։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «Աշխարհին այսօր անհրաժեշտ են քննադատական մտորումներ՝ բազմակողմանիության արմատների և մոտեցումների վերաբերյալ, և անկասկած, պատմական մտորումները կօգնեն այս ճանպարհին, իսկ երկխոսությունների ու քննարկումների արդյունքը կարող է օգտագործվել ավելի ապահով, ավելի գեղեցիկ և ավելի խաղաղ աշխարհ կառուցելու համար»։