Իրավանի. Իրանը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբավորման գործողությունների համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ընդգծել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անհատի կամ խմբավորման գործողությունների համար:
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Ֆրանսիայի դեսպանին ուղղված նամակում, որի երկիրը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, գրել է.- Սույն նամակը գրվել է ի պատասխան ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի 2024 թվականի հունվարի 26-ի (S/2024/101) նամակին, որը պարունակում է անհիմն հղումներ, որոնք պնդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին կապված աշխարհազորային խմբավորումնեը ներգրավված են Իրաքում և Սիրիայում ամերիկյան անձնակազմի և օբյեկտների դեմ գործողություններում»:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձրաստիճան դիվանագետը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է նման անհիմն պնդումները»:
Իրավանին ասել է․- «Ինչպես ընդգծվել է մեր նախորդ նամակագրություններում, այդ թվում 2023 թվականի դեկտեմբերի 4-ի և 2024 թվականի հունվարի 2-ի նամակներում, գոյություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին առնչվող ոչ մի խմբավորում, լինի դա Իրաքում, Սիրիայում կամ որևէ այլ վայրում, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Իրանի վերահսկողության տակ լինի և գործողություններ ձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետության անունից։ Հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որեւէ անհատի կամ խմբի գործողությունների համար»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է․- «Սիրիայում և Իրաքում Միացյալ Նահանգների ձեռնարկած գործողությունները և՛ անօրինական են, և՛ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում»:
Նա նշել է, որ հետևաբար, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով Անվտանգության խորհրդին ուղղված վերոնշյալ նամակում ԱՄՆ-ի ներկայացրած բովանդակությունը իրավական հիմքերից զուրկ է և չի կարող օրինականացնել նման գործողությունները։