Իրանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը՝ Իրանի էլեկտրաէներգիան Եվրոպա արտահանելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i213188-Իրանի_և_Թուրքիայի_միջև_էլեկտրաէներգիայի_փոխանակումը_Իրանի_էլեկտրաէներգիան_Եվրոպա_արտահանելու_նպատակով
Իրանի էլեկտրական ցանցերի կառավարման ընկերության ղեկավարը ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի առևտրի ու փոխանակման տեխնիկական հարթակը պատրաստվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և երկու երեկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի ձևավորմամբ  հող կպատրաստվի դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2024 12:08 Asia/Tehran
  • Իրանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը՝ Իրանի էլեկտրաէներգիան Եվրոպա արտահանելու նպատակով

Իրանի էլեկտրական ցանցերի կառավարման ընկերության ղեկավարը ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի առևտրի ու փոխանակման տեխնիկական հարթակը պատրաստվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և երկու երեկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի ձևավորմամբ  հող կպատրաստվի դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար։

Մեհդի Մողիմզադեն ավելացրել է, որ 400 կՎոլտ թողունակությամբ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Խոյ»-ից դեպի Թուրքիայի Վանի շրջանում գտնվող, 600 մեգավատտ հզորությամբ HVDC-BTB էլեկտրակայան տանող էլեկտրահաղորդման գծի շահագործման պայմանագրի ստորագրմամբ, որն իրականացվեց Իրանի Նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի՝ Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ երկու երկրների էլեկտրացանցերը շահագործող ընկերությունների գործադիր տնօրենների կողմից, հնարավորություն է ստեղծվել ժամանակակից տեխնոլոգիաներով Իրանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման համար։

Մողիմզադեն երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտուրը համարել է համագործակցության ամրապնդման ու տնտեսական աճի գործոն՝ նշելով, որ դա ապահովում է դիվերսիֆիկացում և նվազեցնում է կախվածությունը էներգիայի այլ աղբյուրներից։

Մողիմզադեն հավելել է, որ բացի երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունից, ավելի լայն մակարդակում հնարավորություն կստեղծվի նաև այլ երկրների մասնակցությամբ էլեկտրաէներգիայի առևտրի կամ տարանցման համար։