Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i213280-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծել_է_Գազայում_սիոնիստների_հանցագործությունները_դադարեցնելուն_ուղղված_ջանքերը_շարունակելու_անհրաժեշտությունը
Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2024 06:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանհը և Զիադ Նախալեն քննարկել են Գազայի և Պաղեստինի վերջին զարգացումները, հրադադար հաստատելու և գերիների փոխանակման կապակցությամբ առաջարկված ծրագրերն ու նախաձեռնությունները:

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է պաղեստինյան կողմի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ջանքերն ու գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ Գազայի անօթևան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները անհապաղ դադարեցնելու, պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինցիների բռնագաղթը կանխելու համար։

Նշելով, որ վերջին 4 ամիսներին, չնայած Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, Պաղեստինի Դիմադրության ու ժողովրդի կայունությունը հպարտանալու առիթ է աշխարհի ազատատենչենբերի համար, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է․ «Որպես Պաղեստինի հողի տերեր, պաղեստինցիներն իրավունք ունեն որոշել սեփական ճակատագիրն ու ապագան, և ոչ մի կուսակցություն չի կարող դրսից նրան պարտադրել իր կամքն ու քաղաքական ծրագրերը»։

Բարձր գնահատելով Իրանի ղեկավարության, նախագահի, կառավարության և ժողովրդի աջակցությունը Պաղեստինի ազատության և Սուրբ Երուսաղեմի համար պայքարին, Զիադ Նախալեն խոսել է Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության խմբերի հերոսական պայքարի մասին։ Նա ընդգծել է, որ  Պաղեստինի ժողովուրդը և Դիմադրությունը միանշանակ լինելու են պատերազմի հաղթողը, և Սիոնիստական օկուպանտ ռեժիմն այլ ելք չի ունենալու, քան հանձնվել Պաղեստինի ժողովրդի պողպատե կամքին: