Փետրվար 03, 2024 16:36 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-Իրանական 11 արբանյակների հաջող արձակումը ձախողման է մատնել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցները։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր  (շաբաթ) առավոտյան Իրանի Տիեզերական տեխնոլոգիաների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ընդգծելով, որ տիեզերքում գտնվելը ստեղծում է ուժ,հզորություն, հույս և հարստություն, ասել է.-Փորձեցին պատժամիջոցներով կանգնեցնել և մեկուսացնել Իրանին, սակայն 11 արբանյակների հաջող արձակումը  ձախողման մատնեց և՛ պատժամիջոցները, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացման ծրագիրը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ չնայած բոլոր սպառնալիքներին ու պատժամիջոցներին, սպառնալիքն ու պատժամիջոցները հնարավորության վերածելու դրսևորումներից մեկն էլ արբանյակի արձակումն է, հավելել է.-  Այս արժեքավոր շարժումն իրականացվել է Իրանի երիտասարդների, փորձագետների, գիտնականների և զինված ուժերի համագործակցությամբ և մեծ պատիվ է բերել Իրանին։ 

Ռայիսին հավելել է,-Իրանի Իսլամական Հանրապետությունը օդային և տիեզերական ասպարեզում գտնվում է  աշխարհի 10 լավագույն երկրների շարքում։ 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մեծարելով Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի օրերը նշել է,-Այն ժողովուրդը, որը վճռականորեն որոշեց Բահմանի 22-ին (1979 թ․ փետրվարի 11-ին) հասնել երկրի անկախության,ազատության, Իսլամական Հանրապետության և առաջընթացի, այժմ ցանկանում է վճռականորեն հաղթահարել այլ խնդիրներ։ 

 

Պիտակ