Իրանի ՌԾՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին
Իրանի ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ այսօր կհանդիպեն ԻԻՀ առաջնորդին։
1979թ փետրվարի 8-ին տեղի ունեցած իրադարձությունների տարելիցին ընդառաջ, այսօր առավոտյան, ՌՕՈՒ մի խումբ հրամանատարներ կհանդիպեն ԻԻՀ առաջնորդի հետ։
Փետրվարի 8-ին նշվում է նաև իսլամի մարգարեի ծննդյան օրը։ Եվ քանի որ այդ օրը նախատեսված է իսլամական երկրների դեսպանների և պաշտոնյաների հանդիպումն ԻԻՀ առաջնորդի հետ, ՌՕՈՒ հրամանատարերն առաջնորդի հետ կհանդիպեն այսօր։
1979թ փետրվարի 8-ին Իրանի բանակի ՌՕՈՒ հրամանատարները Թեհրանի Ալավիի դպրոցում հանդիպեցին իմամ Խոմեյնուն և իրենց հավատարմությունը հայտնեցին նրան։
Այս հանդիպումը հօդս ցնդեցրեց Փահլավիի ռեժիմի բոլոր հույսերը։
Իսկ փետրվարի 11-ին հաղթեց իմամ Խոմեյնու գլխավորած իսլամական հեղափոխությունը։