Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց.- Իրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա։
«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ» խորագրով Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Սիրիայի եւ Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին ասել է. - ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անօրինական է և չարդարացված և ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու հիմնարար սկզբունքները, հատկապես ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության բացահայտ խախտում է։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պետք է հարգեն Իրաքի կառավարության որոշումը՝ դադարեցնել ռազմական ներկայությունը և դուրս բերել ուժերն այդ երկրից:
Իրավանին ասել է․- Այն պնդումները, թե Իրաքում և Սիրիայում Իրանի բազաները հարձակման են ենթարկվել, անհիմն են և նման պնդումները արվում են ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից ուշադրությունը շեղելու համար։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է․- Իրանը երբեք չի ձգտել ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները ներքաշել Իրաքի տարածք և հավատարիմ է Իրաքի անկախությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Դա է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական դիրքորոշումը։