Էսլամի․ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i213506-Էսլամի_Իրանն_ինքնաբավության_է_հասել_միջուկային_վառելիքի_ամբողջական_ցիկլի_հարցում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Էսլամին ասել է․ «Իրանն ինքնաբավության է հասել միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 06:32 Asia/Tehran
  • Էսլամի․ Իրանն ինքնաբավության է հասել միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի հարցում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Էսլամին ասել է․ «Իրանն ինքնաբավության է հասել միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի հարցում»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Նաթանզի նահատակ Ահմադի Ռոշան հարստացման համալիրում կայացած՝  «Իրանիում» մագնիսական զանգվածային սպեկտրոմետրի շնորհանդեսի շրջանակում, Էսլամին ասել է․ «Իսլամական հեղափոխության հաղթանակլից հետո թշնամին մշտապես փորձել է խոչընդոտել նոր ոլորտներում մեր զարգացումը, քանի որ դա մեր կարողությունների և ինքնադրսևորման հնարավորությունն է»։ 
Էսլամին հավելել է․ «Իսլամական հեղափոխության նպատակը ինքնավստահություն և առաջընթացի նկատմամբ վստահություն ձեռք բերելն էր, հիմնվելով կրոնական ու ազգային համոզմունքների վրա։ Սակայն թշնամին այդ փաստը հաշվի չէր առել։ Նրանք տարբեր պատժամիջոցներ սահմանեցին Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի դեմ, ինչպես նաև իրականացրեցին դիվերսիաներ, գիտնականների սպանություններ, փորձելով խոչընդոտել մեր գործունեությունը»։  
Նրա խոսքով․ «Իրանն այսօր մեծ ձեռքբերումներ է գարնցել միջուկային արդյունաբերության ոլորտում, այդ թվում ինքնաբավության հասնելով միջուկային վառելիքի ցիկլում։ Այդ տեխնոլոգիան կարևոր է միաջզգային ասպարեզում և ունի կիրառության տարբեր ոլորտներ»։ 
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է․ «Նախագծման, արտադրության և տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ջանքերն այնքան արդյունավետ են եղել, որ Իրանը բարձր տեղ է զբաղեցրել առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցանկում»։