Իրանն ու Կատարը կհանդիպեն Ասիայի ազգերի գավաթի ֆուտբոլի կիսաեզրափակիչ փուլում
Փետրվար 07, 2024 06:45 Asia/Tehran
Չորեքշաբթի օրն Իրանի ժամանակով 18։30-ին, Ասիայի ազգերի գավաթի ֆուտբոլի կիսաեզրափակիչ փուլում կկայանա Իրան-Կատար հանդիպումը։
Պատմական հաղթանակ գրանցելով Ճապոնիայի հավաքականի նկատմամբ, Իրանի հավաքականն անցել է Ասիայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչ փուլ։
Կատարի հավաքականի հետ հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ հաղթանակի դեպքում, ԻԻՀ հավաքականը, 50 տարի անց, հնարավորություն կունենա հանդես գալ Ասիայի ազգերի գավաթի եզրափակիչ փուլում։