Մերժելվել են Իրանի զինված ուժերի հասցեին ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Իրանը կտրականապես մերժում է ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներն իր զինված ուժերի դեմ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդի հերթական նախագահին ուղղված նամակում ասել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, կտրականապես մերժելով Իրանի զինված ուժերի դեմ համապատասխան նամակում նշված անհիմն մեղադրանքները, նաև խստորեն դատապարտում է 2024 թվականի փետրվարի 2-ին Իրաքի և Սիրիայի տարածքում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացված ռազմական գործողությունները»։
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է. «Այս անօրինական գործողությունները միտումնավոր թիրախ են դարձրել խաղաղ բնակիչներին և հիմնական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի և վիրավորների՝ խաղաղ բնակիչների շրջանում: Նման անօրինական գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային օրենքները և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, հատկապես 2-րդ հոդվածի 4-րդ կետը, այլև վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և համարվում են լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար»:
Իրավանին ասել է. «Բացի այդ, Իրաքի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտում են Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները, որոնք ակնհայտորեն խախտում են այս երկու երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Հետևաբար, այն ծանուցումը, որը Միացյալ Նահանգները ներկայացնում է Անվտանգության խորհրդին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, չունի իրավական հիմնավորում և չի օրինականացնում նման գործողությունները»։
Միացյալ Նահանգները, որն իր և իր դաշնակիցներին շահերին համահունչ երկար տարիներ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր ռազմական ներկայությամբ այս տարածաշրջանը դարձրել է անապահով և անկայուն, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ գործողություններով այս զգայուն տարածաշրջանում էսկալացիայի բռնկման պատճառ է դառնում։