Վահիդի. Ամերիկան ​​պետք է հասկանա, որ չի կարելի միջամտել երկրների գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i213518-Վահիդի._Ամերիկան_պետք_է_հասկանա_որ_չի_կարելի_միջամտել_երկրների_գործերին
 Իրանի ներքին գործերի նախարարը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրաքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 13:32 Asia/Tehran
  • Վահիդի. Ամերիկան ​​պետք է հասկանա, որ չի կարելի միջամտել երկրների գործերին

 Իրանի ներքին գործերի նախարարը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողություններն Իրաքում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում Իրաքի ներքին գործերի նախարարի խորհրդականի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, դատապարտելով Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններն, ասել է, որ Ամերիկան ​​պետք է հասկանա, որ չի կարող միջամտել երկրների գործերին, ռմբակոծել Սիրիան ու Եմենը, միևնույն ժամանակ աջակցել Սիոնիստական ​​ռեժիմին։

Գնահատելով Իրաքի կառավարության և ժողովրդի դիրքորոշումները Պաղեստինին աջակցելու հարցում՝ Վահիդին նշել է․ «Մենք պատմության կրիտիկական փուլում ենք, երբ աշխարհը պետք է լսի իսլամական ումմայի դիրքորոշումները»։

Իրանի ներքին գործերի նախարարը անցյալ տարվա Արբաինի՝ Իմամ Հոսեյնիի նահատակության քառասօրյակի արարողության մեծ իրադարձության մասին ասել է․ «Անցյալ տարի Արբաինի հետ կապված լավ փորձ ունեցանք, ինչը լավ համակարգման արդյունք էր»։

Անդրադառնալով Իրանի և Իրաքի պատվիրակությունների միջև 36 կետից բաղկացած համաձայնագրին՝ Վահիդին ընդգծել է սահմանի հատման, տրանսպորտի, առողջապահական հաստատությունների և ծառայությունների, ինչպես նաև ավտոճանապարհների խնդիրների լուծումը։

Իրանի ներքին գործերի նախարարը, ընդգծելով այս համաձայնագրի լիարժեք իրականացումը, նշեց, որ անհրաժեշտ է զարգացնել սահմանային տերմինալներն ու շինությունները, և որ Շալամչեհ-Բասրա գիծն էլ կարող է օգտակար լինել ուխտավորոների օգտագործման համար։

Վահիդին կարևորել է նաև ծովային փոխադրումները՝ ասելով, որ այս գործողությունը և սահմանամերձ շուկաների զարգացումը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և սահմանամերձ բնակիչների կենսապահովման համար։

Իրաքի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով խորհրդական Սաադ Մաան Էբրահիմը, ուրախություն հայտնելով Իրան կատարած այցի կապակցությամբ, Իրանի ՆԳ նախարարին ասաց. «Ես ձեզ եմ փոխանցում Իրաքի ՆԳ նախարարի ողջույնը»։

Սաադ Մաան Էբրահիմը ընդգծել է․ «Մենք խնդիրները լուծում ենք տեղեկատվության փոխանակման և համակարգման միջոցով»։ Նա  հավելել է․ «Մեր կազմակերպության դռները բաց են իրանցիների համար սահմանային փոխանակումների և ուխտագնացությունների համար»։