Իրանը դատապարտել է Թուրքիայում իրականացված ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i213520-Իրանը_դատապարտել_է_Թուրքիայում_իրականացված_ահաբեկչական_հարձակումը
 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում արդարադատության շենքի վրա կատարված ահաբեկչությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 13:44 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Թուրքիայում իրականացված ահաբեկչական հարձակումը

 Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում արդարադատության շենքի վրա կատարված ահաբեկչությունը։

Երեկ՝ երեքշաբթի, Ստամբուլի Չաղլայան դատարանի վրա զինված անձինք կրակ են բացել Թուրքիայի ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։ Զինված հարձակվողները սպանվել են թուրքական ոստիկանական ուժերի կողմից։

Այս կապակցությամբ, IRNA-ի փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր՝ չորեքշաբթի, արձագանքելով Ստամբուլում Թուրքիայի արդարադատության շենքի վրա կատարված ահաբեկչությանը, ընդգծել է Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրի հետ համերաշխությունը՝ չարաբաստիկ ահաբեկչության երևույթին դիմակայելու հարցում։

Սրտակցելով այս ահաբեկչությունից տուժածներին՝ Քանանին Աստծուց հայցել է վիրավորներին առողջություն և շուտափույթ ապաքինում։