ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հաղորդագրությունը
Փետրվար 07, 2024 16:20 Asia/Tehran
Հանուն Աստծո Մամուլի հաղորդագրություն
Հղում անելով փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի՝ մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը, հայտնում ենք, որ այս հարցազրույցում դեսպանը տեսակետներ չի հայտնել Հայաստանի Հանրապետությանը այլ երկրներից զենքի մատակարարման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական, ռազմական ու սպառազինական կարողությունների և Իրանի դերակատարության վերաբերյալ և այս կապակցությամբ հրապարակված նյութերը լրատվամիջոցների ենթադրություններն են և նրանց անիրական ընկալումները դեսպանի հայտարարությունների մասին։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի բաժին