ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Իսլամական հեղափոխությունը Իսլամի մարգարեի՝ Բեսաթի հրավերն ընունելու արդյունք է
https://parstoday.ir/hy/news/iran-i213566-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդ._Իսլամական_հեղափոխությունը_Իսլամի_մարգարեի_Բեսաթի_հրավերն_ընունելու_արդյունք_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական հեղափոխությունը համարել է Իսլամի մարգարեի՝ Բեսաթի հրավերն ընդունելու արդյունք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2024 14:01 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդ. Իսլամական հեղափոխությունը Իսլամի մարգարեի՝ Բեսաթի  հրավերն ընունելու արդյունք է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իսլամական հեղափոխությունը համարել է Իսլամի մարգարեի՝ Բեսաթի հրավերն ընդունելու արդյունք։

Մոհամմադի մարգարե նշանակվելու՝ Մաբաասի բարեբաստիկ տոնի առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին  համակարգի պատասխանատուների ու գործարարների,  իսլամական երկրների դեսպանների ու ներկայացուցիչների և ժողովրդի տարբեր խավերի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման  ժամանակ,  Իսլամական հեղափոխության իրականացումը համարելով  ժողովրդի կողմից  Բեսաթի ուղերձի և լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրավերի ընդունումը, ասել է,-Այնուհետև Իրանի ժողովուրդը Աստծուն ապավինելով և Աստծու կամքով շարունակեց  ընթանալ ճիշտ ուղղությամբ, և քանի դեռ շարունակվում է մարգարեի կոչին հետևելը,  աճն ու զարգացումը, որը ոչ միայն հոգևոր է,  կշարունակվի, և մենք կարող ենք ունենալ աշխարհիկ և հոգևոր կյանքի լավագույն օրինակը։

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով այսօրվա աշխարհում ճնշումների և անարդարության տարածմանը,և նշելով, որ այս իրավիճակից  փրկվելը և աշխարհի մարդկանց կյանքը բարելավելը կախված է Մարգարեի հրավերն ընդունելուց և մարգարեական ուսուցումներն օգտվելուց, հավելել է,- Մեր պարտականությունն է ինքնակատարելագործվել և ցույց տալ Իրանի կառավարումը հիմնված է   Իսլամի մոդելի վրա, ընդորում մենք հաջողություններ ենք ունեցել այս ոլորտում, որոնք ազդեցիկ են եղել աշխարհում, բայց իհարկե ունեցել ենք նաև թերություններ։ 

Այս հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շնորհավորելով Իրանի ժողովրդին և բոլոր մուսուլմաններին Մաբաասի բարեբաստիկ տոնի կապակցությամբ և Բեսաթը՝ Մոհամմադի մարգարե նշանակումը համարելով մարդկության պատմության ամենաբարեբաստիկ ու մեծ իրադարձությունը  ասել է,-Մեծ Մարգարեի նշանակմամբ՝ ներկայացվեց մարդկության աշխարհիկ և հանդերձյալ կյանքի երջանկության ամբողջական և վերջնական ու  հավերժական օրինակը։

Նա մարգարեական կոչին և առաքելության ընդունումը համարելով աշխարհիկ և հոգևոր աճի և երջանկության պատճառ և անդրադառնալով Գազայում տեղի ունեցած ողբերգական դեպքերին և Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործություններին, ասաց. -Գազայի ողբերգությունը իսլամական աշխարհի և ողջ մարդկության ողբերգությունն է և այն ցույց է տալիս, որ ներկայիս աշխարհակարգը սին ու իմաստազուրկ է, և չի կարող գոյատևել  ու կոչնչանա։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է. -Այսօր ԱՄՆ-ն, Բրիտանիան և եվրոպական շատ երկրներ և նրանց հետևորդները կանգնած են Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր և արյունոտ ձեռքերի հետևում, որից կարելի է հասկանալ, որ ներկայիս աշխարհակարգն  սին ու իմաստազուրկ է և չի կարող գոյատևել  ու կոչնչանա այն։ 

Գերապատիվ առաջնորդը Գազայում  հիվանդանոցների ռմբակոծումն ու մոտ 30.000 մարդու սպանությունը համարելով արևմտյան մշակույթի և քաղաքակրթության խայտառակություն  հավելեց. -Այս հանցագործությունների հետևում ԱՄՆ-ի փողն է, զենքն ու քաղաքական օգնությունը, և ինչպես սիոնիստները իրենք են խոստովանել , առանց ամերիկյան զենքի չէին կարող պատերազմը մեկ օր շարունակել, ուստի այս ողբերգական դեպքի համար մեղավոր և պատասխանատու են նաև ամերիկացիները։

Նշելով,որ Գազայի ճգնաժամի լուծումը այս հարցից համաշխարհային գերտերությունների և Արևմուտքի կողմնակիցների մի կողմ քաշվելն է,   ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է,- Պաղեստինցի մարտիկներն իրենք  ունակ են կառավարել ասպարեզը, ինչպես որ առ այսօր նրանք կառավարելով ասպարեզը , ծանր հարված չեն ստացել։ 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով, որ կառավարությունների պարտականությունն է դադարեցնել քաղաքական, քարոզչական, սպառազինական օգնությունը Սիոնիստական ռեժիմին և սպառողական ապրանքներ չուղարկել այդ ​​ռեժիմի համար, հավելել է,- Ժողովուրդների պարտքն է ճնշում գործադրել կառավարությունների վրա, այս մեծ պարտականությունը  կատարելու համար։