ԻԻՀ ԱԳ նախարար․ Մենք Լիբանանի անվտանգությունը համարում ենք Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i213634-ԻԻՀ_ԱԳ_նախարար_Մենք_Լիբանանի_անվտանգությունը_համարում_ենք_Իրանի_և_տարածաշրջանի_անվտանգությունը
Նշելով, որ Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է Իրանի և տարածաշրջանի անվտանգությունն ԻԻՀ ԱԳ նախարարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է․ «Սիոնիստական ռեժիմին և Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ձախողումից բացի այլ արդյունք չի ունենալու»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2024 06:19 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարար․ Մենք Լիբանանի անվտանգությունը համարում ենք Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը

Նշելով, որ Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է Իրանի և տարածաշրջանի անվտանգությունն ԻԻՀ ԱԳ նախարարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է․ «Սիոնիստական ռեժիմին և Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ձախողումից բացի այլ արդյունք չի ունենալու»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բեյրութի Ռաֆիղ Հարիրիի անվան օդանավակայանում, լրագրողների հետ ճեպազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Գազայում 4 ամիս շարունակ իրականացրած ցեղասպանությունից հետո Իսրայելը չի հասել իր հայտարարած նպատակներից ոչ մեկին։ Եվ այն ինչի ականատեսն ենք մենք այսօր, ձեռք է բերվել Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի Դիմադրության շնորհիվ»։

Նշելով, որ Դիմադրության ղեկավարների գորոծղությունները եղել են խելամիտ, Աբդոլլահյանը հավելել է․ «Մենք այսօր տեսնում ենք, որ Պաղեստինի Դիմադրությունը սեղանին է դրել ՀԱՄԱՍ անունով քաղաքական ծրագիր։

Մենք ԱՄՆ-ին հորդորել ենք դադարել աջակցել Իսրայելին՝ Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին իրականացվող ցվեղասպանության մեջ։ Մենք Գազայի պատերազմի հենց սկզբից հայտարարել ենք, որ այն լուծում չէ»։

Նրա խոսքով․ «Սիոնիստական ռեժիմին և Նեթանյահուին ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը ձախողումից բացի այլ արդյունք չի ունենալու։ Ռեժիմն ուզում է ԱՄՆ-ին խեղդել Մերձավոր Արևելքի պատերազմի ճահճում»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է․ «Ողջույններ ենք հղում Պաղեստինի և լիբանանյան Դիմադրության ուժերի բոլոր նահատակներին, և Իրանի ջերմ ու անկեղծ ողջույնները՝ Լիբանանի բանակին և կառավարությանը։

Իրանը շարունակելու է աջակցել Դիմադրությանը և Լիբանանին։ մենք Լիբանանի անվտանգությունը համարում ենք Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը»։