Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ
https://parstoday.ir/hy/news/iran-i213636-Իրանից_Ռուսաստան_գյուղատնետսական_մի_շարք_ապրանքների_արտահանման_ծավալն_աճել_է_5_անգամ
Ռուսաստանի Կենդանիների և բույսերի առողջության մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավարն ասել է. «2023թ․ Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2024 06:20 Asia/Tehran
  • Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ

Ռուսաստանի Կենդանիների և բույսերի առողջության մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավարն ասել է. «2023թ․ Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության փոխտնօրեն Ալիռեզա Փեյմանփաքի հետ Ռուսաստանում կայացած հանդիպմանը, Սերգեյ Դանկորտն ասել է․ «Իրանի արտադրանքը փոխարինել է նախկինոմ Եվրոպայից ներկրվող ապրանքներին, ինչը վկայում է դրա բարձր որակի մասին»։

Ալիռեզա Փեյմանփաքն ասել է․ «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ քայլ է առևտրի, հատկապես գյուղատնտեսական ապրանքների առևտրի ծավալների մեծացման ուղղությամբ»։

Հանդիպմանը ներկա Իրանի անասնաբուժական կազմակերպության ղեկավար Նոռուզին նշել է այն խնդիրները, որոնք առաջացել են կաթնամթերք արտահանող իրանական ընկերությունների համար և առաջարկել համատեղ լաբորատորիաներ հիմնել Իրանի ազատ գոտիներում՝ երկրի ներսում արտահանվող արտադրանքի առողջությունը վերահսկելու համար: