Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ
Ռուսաստանի Կենդանիների և բույսերի առողջության մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավարն ասել է. «2023թ․ Իրանից Ռուսաստան գյուղատնետսական մի շարք ապրանքների արտահանման ծավալն աճել է 5 անգամ»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարության փոխտնօրեն Ալիռեզա Փեյմանփաքի հետ Ռուսաստանում կայացած հանդիպմանը, Սերգեյ Դանկորտն ասել է․ «Իրանի արտադրանքը փոխարինել է նախկինոմ Եվրոպայից ներկրվող ապրանքներին, ինչը վկայում է դրա բարձր որակի մասին»։
Ալիռեզա Փեյմանփաքն ասել է․ «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը մեծ քայլ է առևտրի, հատկապես գյուղատնտեսական ապրանքների առևտրի ծավալների մեծացման ուղղությամբ»։
Հանդիպմանը ներկա Իրանի անասնաբուժական կազմակերպության ղեկավար Նոռուզին նշել է այն խնդիրները, որոնք առաջացել են կաթնամթերք արտահանող իրանական ընկերությունների համար և առաջարկել համատեղ լաբորատորիաներ հիմնել Իրանի ազատ գոտիներում՝ երկրի ներսում արտահանվող արտադրանքի առողջությունը վերահսկելու համար: