Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կոչը ՖԻՖԱ-ին՝ իսրայելական ֆուտբոլը կասեցնելու համար
Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ պահանջելով կասեցնել Սիոնիստական ռեժիմի ֆուտբոլային ակտիվությունները։
Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան իր հաղորդագրության մեջ ՖԻՖԱ-ին, ֆուտբոլային միություններին և նրանց անդամ միություններին կոչ է արել՝ նկատի ունենալով Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի հակամարդկային գործողությունները, Գազայում ռազմական հանցագործությունների կատարումն ու քաղաքացիական բնակչության ջարդերը, աշխարհում ֆուտբոլի պլանավորման կառույցները, արդյունավետ գործողության շրջանակներում ու միասնական ձևով անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ ֆուտբոլի հետ կապված բոլոր ակտիվություններում Սիոնիստական ֆուտբոլի ֆեդերացիան ամբողջովին կասեցնելու նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է. «ՖԻՖԱ-ի քայլը կարող է կանխել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից այս հանցագործությունների շարունակությունը և հող պատրաստել անմեղ մարդկանց ու քաղաքացիական անձանց սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք, բժշկական պարագաներ և փրկարարական ծառայություններ մատուցելու համար»:
Գազայի Առողջապահության նախարարությունը շաբաթ օրը իր վերջին զեկույցում հայտարարեց, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Գազայում նահատակվել է Պաղեստինի 107 քաղաքացի։ Այսպիսով, «Ալ-Աքսա Փոթորկի» գործողության սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է ավելի քան 28 հազարի։