Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կոչը ՖԻՖԱ-ին՝ իսրայելական ֆուտբոլը կասեցնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i213648-Իրանի_ֆուտբոլի_ֆեդերացիայի_կոչը_ՖԻՖԱ_ին_իսրայելական_ֆուտբոլը_կասեցնելու_համար
Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ պահանջելով կասեցնել Սիոնիստական ​​ռեժիմի ֆուտբոլային ակտիվությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2024 12:41 Asia/Tehran
  •  Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կոչը ՖԻՖԱ-ին՝ իսրայելական ֆուտբոլը կասեցնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան նամակ է հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ)՝ պահանջելով կասեցնել Սիոնիստական ​​ռեժիմի ֆուտբոլային ակտիվությունները։

Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան իր հաղորդագրության մեջ ՖԻՖԱ-ին, ֆուտբոլային միություններին և նրանց անդամ միություններին կոչ է արել՝ նկատի ունենալով Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի հակամարդկային գործողությունները, Գազայում ռազմական հանցագործությունների կատարումն ու քաղաքացիական բնակչության ջարդերը, աշխարհում ֆուտբոլի պլանավորման կառույցները, արդյունավետ գործողության շրջանակներում ու միասնական ձևով անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել՝ ֆուտբոլի հետ կապված բոլոր ակտիվություններում Սիոնիստական ​​ֆուտբոլի ֆեդերացիան ամբողջովին կասեցնելու նպատակով։

Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է. «ՖԻՖԱ-ի քայլը կարող է կանխել Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից այս հանցագործությունների շարունակությունը և հող պատրաստել անմեղ մարդկանց ու քաղաքացիական անձանց սննդամթերք, խմելու ջուր, դեղորայք, բժշկական պարագաներ և փրկարարական ծառայություններ մատուցելու համար»:

Գազայի Առողջապահության նախարարությունը շաբաթ օրը իր վերջին զեկույցում հայտարարեց, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Գազայում նահատակվել է Պաղեստինի 107 քաղաքացի։ Այսպիսով, «Ալ-Աքսա Փոթորկի» գործողության սկզբից ի վեր պաղեստինցի նահատակների թիվը հասել է ավելի քան 28 հազարի։