Այսօր Իրանում նշում են իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը
https://parstoday.ir/hy/news/iran-i213674-Այսօր_Իրանում_նշում_են_իսլամական_հեղափոխության_հաղթանակի_45_րդ_տարեդարձը
Այսօր առավոտյան, Իրանի ամբողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի քայլերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2024 05:54 Asia/Tehran
  • Այսօր Իրանում նշում են իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը

Այսօր առավոտյան, Իրանի ամբողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի քայլերթը։

Թեհրանում քայլերթը մեկնարկել է նահատակ Ալիվարդիի սպանության վայրից և ավվարտվելու է Ազադի հրապարակում։ Քայլերթը միաժամանակ մեկնարկել է Իրանի 1400 քաղաքներում, շրջաններում և 35 հազար գյուղերում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ազադի հրապարակում այսօր նախատեսվում է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը։ Քայլերթը լուսաբանում են ընդհանուր առմամբ 7 հազար 300 ներքին և արտասահմանյան լրագրողներ։

Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի արարողությունների պաշտոնական մեկնարկը տրվել է առավոտյան 10։00-ին՝ Ղուրանի ընթերցմամբ և զինված ուժերի պարաշյուտային ստորաբաժանման զինվորների կողմից ծաղիկներ շաղ տալով։

Արարողությունները կավարտվեն Ազադի հրապարակում, որտեղ ելույթ կունենա Էբրահիմ Ռայիսին և կընթերցվի օրվա բանաձևը։

Ֆաջրի տասնօրյակի արարողություններն անցկացվել են աշխարհի 70 երկրներում։ Թեհրանի ժամանակով 11։22-ին աշխարհի ամենախոշոր երգչախմբերից մեկը կկատարի ԻԻՀ օրհներգը։