Այսօր Իրանում նշում են իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը
Այսօր առավոտյան, Իրանի ամբողջ տարածքում մեկնարկել է իսլամական հեղափոխության 45-րդ տարեդարձի քայլերթը։
Թեհրանում քայլերթը մեկնարկել է նահատակ Ալիվարդիի սպանության վայրից և ավվարտվելու է Ազադի հրապարակում։ Քայլերթը միաժամանակ մեկնարկել է Իրանի 1400 քաղաքներում, շրջաններում և 35 հազար գյուղերում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ազադի հրապարակում այսօր նախատեսվում է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը։ Քայլերթը լուսաբանում են ընդհանուր առմամբ 7 հազար 300 ներքին և արտասահմանյան լրագրողներ։
Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի արարողությունների պաշտոնական մեկնարկը տրվել է առավոտյան 10։00-ին՝ Ղուրանի ընթերցմամբ և զինված ուժերի պարաշյուտային ստորաբաժանման զինվորների կողմից ծաղիկներ շաղ տալով։
Արարողությունները կավարտվեն Ազադի հրապարակում, որտեղ ելույթ կունենա Էբրահիմ Ռայիսին և կընթերցվի օրվա բանաձևը։
Ֆաջրի տասնօրյակի արարողություններն անցկացվել են աշխարհի 70 երկրներում։ Թեհրանի ժամանակով 11։22-ին աշխարհի ամենախոշոր երգչախմբերից մեկը կկատարի ԻԻՀ օրհներգը։