Ամիր Աբդոլլահյան․ Իրանը շարունակում է Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության կանչելուն ուղղված ջանքերը
Լիբանանում Իրանի դեսպանատանն այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսւոմ, պատասխանելով Իրանի և Դիմադրության ճակատի երկրների օրինական գործողությունների մասին Iran Press-ի թղթակցի հարցին, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Վերջին 4 ամսում իրանցի և արտասահմանցի մի շարք փորձագետներ ու ակադեմկիկոսներ Գազայում իրականացվող ղեցասպանության թեմայով երկու հանդիպում են անցկացրել»:
Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբի հետ հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Իրանը դեմ է տարծաշրջանում պատերազմի շրջանակի ընդլայնմանը։ Սիոնիստական ռեժիմն իր գոյությունը տեսնում է պատերազմի ընդլայնման մեջ։ Իսկ ամերիկացիները, չնայած պատերազմի ընդլայնմանը դեմ լինելու մասին հայտարարություններին, աջակցում են ռեժիմին»։
Կարևորելով բոլոր կաղմերի հարգանքը Լիբանանի տարաշքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ողջունում է ցանկացած որոշում, որ Լիբանանը կկայացնի իր ներքին հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանը Լիբանանի ԱԳ նախարարը նշել է, որ լիբանանցիները միասնական են երկրի իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։
Խոսելով Պաղեստինի մասին, նա նշել է, որ Բեյրութն ընդգծում է անհապաղ հրադադար հաստատելու և Գազայի բնակիչներին մարդասիրականա օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։