Իրանի արտգործնախարարի ժամանել է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i213706-Իրանի_արտգործնախարարի_ժամանել_է_Սիրիա
Իրանի ԱԳ նախարարը քաղաքական պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ հանդիպելու սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2024 14:39 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարի ժամանել է Սիրիա

Իրանի ԱԳ նախարարը քաղաքական պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս՝ հանդիպելու սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Որպես իր տարածաշրջանային շրջագայության երկրորդ հանգրվան, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Սիրիա, որտեղ կհանդիպի և կզրուցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ:

Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարի այցը Սիրիա տեղի է ունենում այն ​​պայմաններում, երբ ավելի քան չորս ամիս է անցել Գազայի հատվածում պաղեստինյան ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի զանգվածային հանցագործությունների սկզբից, և շարունակվում են Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​ջանքերը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և պաղեստինցի ժողովրդին հումանիտար օգնություն ուղարկելու ուղղությամբ։

Որպես տարածաշրջանի ճգնաժամի կենտրոն՝ Գազայում պատերազմը դադարեցնելու հարցի վրա Իրանի դիվանագիտական ներ​​ուժի և կարողությունների կենտրոնացումը, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում Հարավաֆրիկյան հանրապետության ջանքերը, որը վերջերս Սիոնիստական ​​ռեժիմի դեմ հայցադիմում էր ներկայացրել Արդարության միջազգային դատարան, ինչն էլ հանգեցրեց իսրայելական կեղծ ռեժիմի դեմ ժամանակավոր վճռի կայացմանը, բոլորը կարևորում են այն փաստը, որ պատերազմը լուծում չէ, և լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով:

Դամասկոս կատարած իր այցից առաջ Իրանի արտգործնախարարն, նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը, Գազայում իրականացրած կոտորածով հանդերձ, չի հասել իր հռչակած նպատակներից ոչ մեկին, ասել է, որ տարածաշրջանը գնում է դեպի քաղաքական կայունություն հաստատելու ուղղությամբ: