Իրանն էլեկտրակայանների տուրբիններ արտադրող աշխարհի 5 առաջատար երկրների թվում է
Փետրվար 12, 2024 06:22 Asia/Tehran
Իրանի ջերմային էներգիայի ընկերության արտադրության բաժնի փոխտնօրեն Նասեր Էսկանդարին ասել է. «Իրանցի մասնագետների ջանքերի շնորհիվ, Իրանը ներառվել է էլեկտրակայանների տուրբիններ արտադրող երկրների հնգյակում և աշխարհում հայտնի է որպես ժամանակակից տեխնոլոգիաներով էլեկտրակայանների պահեստամասեր արտադրող երկիր»։
Նա նշել է․ «Իրանի ջերմային էլեկտրակայանների հզորությունը կազմում է 74 հազար 888 մեգավատ և մեր երկիրն աշխարհում իներորդն է՝ ամենամեծ հզորությամբ ջերմային էլեկտրակայաններ ունեցող երկրների թվում»։