Ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության հայերեն ռադիոյի նոր հաղորդումները
https://parstoday.ir/hy/news/iran-i213762-Ներկայացվել_են_Իրանի_Իսլամական_Հանրապետության_հայերեն_ռադիոյի_նոր_հաղորդումները
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության շաբաթաթերթն իր վերջին համարում բացատրություններ է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հայերեն ռադիոյի նոր հաղորդումների մասին եւ գրել.- Նոր աուդիո և վիդեո փոդքասթների նպատակն է ստեղծել իրական և ճիշտ մտավոր պատկերացում Իրանի մասին և արտացոլել համաշխարհային իրադարձությունների ճիշտ պատմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 12:27 Asia/Tehran
  • Ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության հայերեն ռադիոյի նոր հաղորդումները

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության շաբաթաթերթն իր վերջին համարում բացատրություններ է ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հայերեն ռադիոյի նոր հաղորդումների մասին եւ գրել.- Նոր աուդիո և վիդեո փոդքասթների նպատակն է ստեղծել իրական և ճիշտ մտավոր պատկերացում Իրանի մասին և արտացոլել համաշխարհային իրադարձությունների ճիշտ պատմությունը:

Հաղորդման համաձայն, յոթ դրվագներում «Իսրայելի մետաստազը» փոդքասթը ներկայացնում է օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​անօրինական ռեժիմի ձևավորման պատմությունը։

«Իրանցիների շրջանում» փոդքաստը 20 դրվագով նկարագրում է Իրանում մշակույթը, սովորույթները և պարսկերեն լեզուն։

«Ալ-Աքսա փոթորիկ» գործողության և Գազայի զարգացումներին զուգահեռ, հայերեն ռադիոժաամն սկսել է պատրաստել Պաղեստինի և Գազայի թեմայով վիդեո-փոդքաստներ, որոնք լավ ընդունվել են ունկնդրի կողմից: 

Իրանի և աշխարհի հայ հանդիսատեսը  «Նոր պատուհան» փոդքաստում կարող է հետևել սոցիալական խնդիրներին, ինչպիսիք են կանանց իրավունքները, շրջակա միջավայրը, ռազմական արդյունաբերությունը և այլն։

«Աշխարհի պատմություն» և «Իրանի պատմական գանձերի հետ» փոդքասթները հայ հանդիսատեսի համար կբացահայտեն պատմական նոր գաղտնիքներ։