Իրանի Ֆաջր երաժշտական ​​փառատոնի մեկնարկը տրվեց հայաստանցի դաշնակահարի մենանվագով
https://parstoday.ir/hy/news/iran-i213828-Իրանի_Ֆաջր_երաժշտական_փառատոնի_մեկնարկը_տրվեց_հայաստանցի_դաշնակահարի_մենանվագով
Երեկ երեկոյան (երկուշաբթի) Իրանի Ֆաջր երաժշտական ​​39-րդ փառատոնի առաջին գիշերը Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում դաշնամուրային մենանվագով հանդես եկավ հայաստանցի արվեստագետ Հայկ Մելիքյանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 13, 2024 14:13 Asia/Tehran
  • Իրանի Ֆաջր երաժշտական ​​փառատոնի մեկնարկը տրվեց հայաստանցի դաշնակահարի մենանվագով

Երեկ երեկոյան (երկուշաբթի) Իրանի Ֆաջր երաժշտական ​​39-րդ փառատոնի առաջին գիշերը Թեհրանի «Ռուդաքի» դահլիճում դաշնամուրային մենանվագով հանդես եկավ հայաստանցի արվեստագետ Հայկ Մելիքյանը:

ISNA-ի հաղորդմամբ, Հայկ Մելիքյանի դաշնամուրային կատարումը կարելի է բնութագրել հուզիչ, հանգստացնող,  երևակայական և ժամանակակից հատկանիշով. Այս ելույթն ուղեկցվում էր նրբագեղությամբ, ճշգրտությամբ և միաժամանակ նվագողի ​​հույզերի ալիքով։

 

Իր ելույթի սկզբում Մելիքյանը իր ուրախությունը հայտնեց Իրանում գտնվելու և Ֆաջր երաժշտական ​​փառատոնին մասնակցելու համար։

Այս հայաստանցի  արվեստագետը վերջում արժանացավ հանդիսատեսի երկար ծափահարություններին։

ISNA-ին տված հարցազրույցում Հայկ Մելիքյանն ասել է. «Իրանն ինձ համար տարբեր է։ Որովհետև ես ուզում եմ աջակցել այն խիզախ մարդկանց, ովքեր մտադիր են Իրանում խթանել դասական երաժշտությունը՝ այն ներկայացնելով այլ ասպեկտներով»:

Այս հայաստանցի երաժիշտը հավելեց, որ Իրանի ժողովուրդը շատ հյուրընկալ է։ Այդ իսկ պատճառով Իրան այցելելու հրավերը ստանալուց անմիջապես հետո ընդունեցի այն։

Նշելով, որ ծանոթ է իսկական իրանական երաժշտությանը, Մելիքյանը պարզաբանեց. «Իհարկե, ես ճանաչում եմ նաև մի շարք իրանցի ավանդական գծով երաժիշտների, որոնց երաժշտությունը հոգեհարազատ է  հայերիս»: