Իրանն Իրաքի իշխանություններին է փոխանցել ահաբեկիչների հետ կապված փաստաթղթեր
(last modified Thu, 15 Feb 2024 06:40:28 GMT )
Փետրվար 15, 2024 10:10 Asia/Tehran
  • Իրանն Իրաքի իշխանություններին է փոխանցել ահաբեկիչների հետ կապված փաստաթղթեր

Իրաք կատարած այցի շրջանակում, այդ երկրի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ-Արջիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի դատական իշխանության ղեկավար հոջաթոլէսլամ Մոհսենի Էժեին ասել է. «Մինչ այժմ Իրանն ահաբեկիչների վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը փոխանցել է Իրաքին։

Իմ այցի շրջանակւոմ ևս Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ֆաիղ Զիդանին են փոխանցվել ահաբեկիչների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր»։

Նա նշել է․ «Հուսով եմ, որ Իրաքն  ուշադրություն կդարձնի  երկու երկրների միջև կնքված անվտանգության համաձայնագրերի լիարժեք իրականացմանը»։

Հանդիպմանն Իրաքի  ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ-Արջին ասել է․ «Իրանի անվտանգությունն Իրաքի անվտանգությունն է, ինչպես որ  Իրաքի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է»:

Իրաքի Քուրդիստանի ահաբեկչական խմբերը փորձում են ահաբեկչական գործողություններով ապակայունացնել Իրանի հետ սահմանը, ինչին Թեհրանը կոշտ է արձագանքել։

4 տարի առաջ, Բաղդադի օդանավակայանում իրականացրած ավիահարձակման ժամանակ, ԱՄՆ-ն սպանեց ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։ Սպանության գործով դատական գործընթացն Իրաքի համագործակցությամբ շարունակվում է։