Ամիր Աբդոլլահյանի հեռախոսային խորհրդակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Գազայի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i213946-Ամիր_Աբդոլլահյանի_հեռախոսային_խորհրդակցությունը_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_գլխավոր_քարտուղարի_հետ_Գազայի_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ՝ Պաղեստինում տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ կազմակերպության քայլերի վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2024 11:35 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանի հեռախոսային խորհրդակցությունը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Գազայի վերաբերյալ

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ՝ Պաղեստինում տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ կազմակերպության քայլերի վերաբերյալ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել ԻՀԿ Նախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝  ներկա սարսափելի իրավիճակը քննարկելու և  Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ոտնձգությունների դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծեց համապատասխան և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ դյուրացնելու հումանիտար օգնության և բեռների, հատկապես սննդի, բժշկական և դեղորայքային ապրանքների առաքումը  Գազայի հյուսիսային հատվածներ։

 Նա նաև տեղեկացրել է գլխավոր քարտուղարին իր վերջին տարածաշրջանային այցի քննարկումների ու բանակցությունների մասին՝ ստեղծված ծանր իրավիճակում Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու առնչությամբ։