Իրանն աշխարհում առաջատար է ԱԹՍ-երի արտադրության ոլորտում
Իրանում բնակվող ռազմական կցորդների ասոցիացիայի ղեկավարն ասել է. -Իրանի Իսլամական Հանրապետությունն անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է աշխարհում։
Լեհաստանի ռազմական կցորդ, Իրանում բնակվող ռազմական կցորդների ասոցիացիայի ղեկավար Սլավո Միրկոտոն հինգշաբթի օրը, ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությունը, տեղացի գիտնականների ջանքերի շնորհիվ աշխարհում անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջատարներից է, ասաց.-Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի տեխնիկան նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։
Միրկոտոն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես փորձ ունեցող մեծ երկիր, կարող է ոչ միայն խաղաղ ճանապարհով օգնել Արևմտյան Ասիայում կայունության վերականգնմանը, այլև աշխարհի այլ մասերում կարող է ազդել խաղաղության գործընթացների վրա։
Նշելով, որ Իրանը խաղաղության և բարեկամության սուրհանդակ է բոլոր ժողովուրդների և կառավարությունների համար, ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին ասաց. -Իրանը պատրաստ է իր փորձը փոխանցել այլ երկրներին ահաբեկչության դեմ պայքարում։
Նշելով, որ Իրանի երիտասարդներն ու պաշտպանական ոլորտի արհեստավորներն օժտված են ժամանակակից գիտությամբ, ԻԻՀ ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին ասաց. -Այժմ բոլոր տեսակի ինքնաթիռները վերանորոգվում, պահվում և արդիականացվում են երիտասարդ իրանցի փորձագետների կողմից:
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարը դատապարտել է նաեւ Գազայի հատվածում պաղեստինյան ճնշված ու անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները: