Դեպի հարևան երկրներ Իրանի արտահանման ծավալներն աճել են
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է վերջին 9 ամսում 72 մլն տոննա ապրանք է արտահանվել 15 հարեւան երկրներ։
Վիճակագրության համաձայն, Իրանի արտաքին առևտրի ծավալը՝ ներառյալ արտահանման և ներմուծման ընդհանուր ծավալը վերջին 10 ամսում, ներառյալ հում նավթի, տեխնիկական և ինժեներական ծառայությունների և էլեկտրաէներգիայի արտահանումը, հասել է 126 մլրդ դոլարի, որն աճել է 2,41%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարն ասել է.- Արտաքին առևտրի ոլորտում առաջին անգամ նավթի արտահանման, տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանման և էլեկտրաէներգիայի արտահանման վիճակագրությունն ավելացել է առևտրային հաշվեկշռի զեկույցին, և նոր հաշվարկներով Իրանի առևտրային հաշվեկշիռն աճել է 17%-ով։
Անդրադառնալով 42 մլն տոննա նավթաքիմիական արտադրանքների արտահանմանը, Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հավելեց.- Համաշխարհային գների մոտ 33%-ով նվազման պատճառով, նվազել է նաև նավթաքիմիական արտահանումը։
