Իմամ Խոմեյնիի անվան համաշխարհային մրցանակի շնորհանդեսը
Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի, խորհրդարանական գծով փոխնախագահի և մի խումբ կրոնական առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնիի անվան համաշխարհային մրցանակի շնորհանդեսը։
Իմամ Խոմեյնիի անվան Համաշխարհային մրցանակը շնորհվելու է երկու տարին մեկ՝ գործնական ու տեսական երկու անվանակարգերում ամենաազդեցիկ ու գործունյա ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ովքեր ակտիվ են ականավոր ու մաքուր գիտական աշխատություններով, ինչպես նաև տպավորիչ ու լայնածավալ մտավոր ու քաղաքական-հասարակական գործողություններով ու ակտիվություններով՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերին համահունչ:
Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակով պսկավեց 1979 թվականի փետրվարի 11-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ։
Իմամ Խոմեյնիի անվան համաշխարհային մրցանակի շնորհանդեսի առաջին հանդիպման ժամանակ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մահդի Էսմայիլին ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հիմնադրի քաղաքական մտքում ժողովուրդն ունի Ինքնիշխանության հաստատման գործում գլխավոր դերը, ընդորում Իսլամական հեղափոխության էությունը տարբերվում է մյուս համաշխարհային հեղափոխություններից։