Իրանի պաշտպանության նախարարության տեխնոլոգիական աջակցությամբ 2000 ոչ ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն
Իրանի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.-«Մասնավոր հատվածի հովանավորությամբ և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նախարարության աջակցությամբ իրականացման փուլում է գտնվում ավելի քան 2000 ոչ ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը»։
Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի Նիքն ասել է. «Վերջին 11 ամիսների ընթացքում ՊՆ-ն ավարտել է իր հետազոտական ծրագրերի 83 տոկոսը, որից 41 տոկոսը մուտք է գործել արտադրական ցիկլը, իսկ տասնյակ պաշտպանական համակարգեր և արտադրանքներ գտնվում են արդյունաբերականացման ցիկլում»։
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության խոսնակի խոսքով՝ 1200 գիտելիքահենք ընկերությունների մասնակցությամբ գիտահետազոտական և տեխնոլոգիական նախագծերի ավելի քան 64 տոկոսը հասել է իրականացման փուլին, իսկ արհեստական ինտելեկտի և զարգացող համակարգերի ոլորտները նոր ոլորտներ են, որոնց արտադրանքն աստիճանաբար կմեկնարկի։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինան փաստորեն հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Իրական զսպող ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ և ուժեղ ու լավ զինված ուժեր: