Իրանի ԱԳ նախարար. Սիոնիստական օկուպացիոն ռեժիմը վտանգել է տարածաշրջանի անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է, որ Սիոնիստական օկուպացիոն ռեժիմը խիստ վտանգել է տարածաշրջանի անվտանգությունը։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շրի Լանկա կատարած այցի շրջանակում ասիական այս երկրի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. « Մենք բարձր ենք գնահատում Շրի Լանկայի ամուր դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին միանալու հարցում, որը շեշտում է Գազայում եւ Հորդանան գետի արեւմտյան ափում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունն ու հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարեց․ «Մենք ևս մեկ անգամ սատարում ենք Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությունը՝ Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ հայցը Արդարադատության միջազգային դատարանում հետամուտ լինելու համար»։ Նա հավելեց․ «Մեր ուշադրության կենտրոնում է Աֆրիկյան միությունում ձեռք բերված կոնսենսուսը՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովուրդի, և համաձայն ենք, որ պետք է տարածաշրջանային և միջազգային համաժողովներում կրկնվի Աֆրիկյան միությունում կիրառվող օրինակը Պաղեստինին աջակցելու և Իսրայելի ռազմական հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը շեշտելու համար, »: