Ծանր ջրի մաքրման ոլորտում Իրանն աշխարհում առաջին տեղում է
Իրանի ատոմային կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ծանր ջրի մաքրման ու որակի առումով երկիրն առաջին տեղում է։
Խոսելով միջուկային ոլորտում Իրանի գրանցած առաջընթացի մասին, Էսլամին ասել է․ «Միջուկային արդյունաբերան ոլորտում Իրանն աշխարհի լավագույն երկրների հնգյակում է։ Մեզ հաջողվել է համաշխարհային շուկայում ծանր ջրի արտահանման մասնաբաժին ունենալ»։
Նրա խոսքով․ «Ծանր ջրից կարելի է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում կիրառվող բազմաթիվ այլ ապրանքներ, ինչպես նաև դեղամիջոցներ արտադրել»։
Էսլամին նշել է․ «Նորագույն տեխնոլոգիաների ոլորտ Իրանի մուտքը նշանակում է մտնել արգելված տարածք։ Այսինքն՝ այն լարվածությունը որ առկա է Իրանի միջուկային գործունեության շուրջ, առկա է նաև երկրի տիեզերական գործունեության շուրջ»։