Իրանի մասնակցությունը «Միլան 2024» ռազմածովային զորավարժություններին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հարավային նավատորմի զորակայանի փոխծովակալը հայտնել է,որ Իրանի ռազմածովային ուժերը «Դենա» ականակիր նավով մասնակցել են Հնդկաստանում ընթացող «Միլան 2024» ռազմածովային զորավարժություններին։
Ավելի քան 50 երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մասնակցությամբ «Միլան 2024» ռազմածովային զորավարժությունները Հնդկաստանի արևելյան ափին կանցկացվեն ութ օր՝ նավահանգստային և ծովային երկու փուլերով։
Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հարավային նավատորմի զորակայանի փոխծովակալ՝ Ջալիլ Մողադամն ասել է.-«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հզոր մասնակցությունը «Միլան 2024» ռազմածովային զորավարժություններին համահունչ է Հնդկաստանի ծովուժի հետ լավ և աճող հարաբերություններին»:
Փոխծովակալ Մողադամը, մատնանշելով, որ Իրանը և Հնդկաստանը հարուստ քաղաքակրթական անցյալով, տարածաշրջանի ծովային տերություններից են , դրական է գնահատել երկու երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցությունը՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում անապահովություն ստեղծելուց բացի այլ արդյունք չի ունենալու», նշել է նա։