Իրանի փոխարտգործնախարար. Իսրայելը խախտում է պաղեստինցիների ամենատարրական իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i214290-Իրանի_փոխարտգործնախարար._Իսրայելը_խախտում_է_պաղեստինցիների_ամենատարրական_իրավունքները
Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած հանցագործությունները, ասել է.-Իսրայելը խախտում է պաղեստինցիների՝ ջրին և սննդին հասանելիություն ունենալու ամենատարրական իրավունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2024 14:23 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար. Իսրայելը խախտում է պաղեստինցիների ամենատարրական իրավունքները

Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կատարած հանցագործությունները, ասել է.-Իսրայելը խախտում է պաղեստինցիների՝ ջրին և սննդին հասանելիություն ունենալու ամենատարրական իրավունքները։

Parstoday- ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Ռեզա Նաջաֆին հավելել է,- ՄԱԿ-ի գործակալությունների տվյալներով՝ իրավիճակը Գազայի հատվածում աղետալի է,  երկու միլիոն 200 հազար մարդ ապրում է առանց սննդի, ջրի ու առողջապահական խնամքի։

Նաջաֆին ասել է. - Իսրայելի օկուպանտ ռեժիմը խախտել է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը և շարունակում է ոտնահարել այդ իրավունքը՝ փակելով Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծելով այս տարածքը։

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը  հստակեցրել է,-Իսրայելի օկուպանտ  ռեժիմը ոտնահարում է պաղեստինցիների հիմնական իրավունքները և Արևմուտքի աջակցությամբ և Դիմադրության ուժերի անակնկալ հարձակումներին պատասխան հարված հասցնելու համար Գազայում զանգվածային ջարդ է իրականացնում։

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ցեղասպան ռեժիմի  սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր նահատակների թիվը հասել է ավելի քան 29 հազարի։