Իրանի փոխարտգործնախարար. Իսրայելը խախտում է պաղեստինցիների ամենատարրական իրավունքները
Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործությունները, ասել է.-Իսրայելը խախտում է պաղեստինցիների՝ ջրին և սննդին հասանելիություն ունենալու ամենատարրական իրավունքները։
Parstoday- ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Ռեզա Նաջաֆին հավելել է,- ՄԱԿ-ի գործակալությունների տվյալներով՝ իրավիճակը Գազայի հատվածում աղետալի է, երկու միլիոն 200 հազար մարդ ապրում է առանց սննդի, ջրի ու առողջապահական խնամքի։
Նաջաֆին ասել է. - Իսրայելի օկուպանտ ռեժիմը խախտել է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը և շարունակում է ոտնահարել այդ իրավունքը՝ փակելով Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծելով այս տարածքը։
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը հստակեցրել է,-Իսրայելի օկուպանտ ռեժիմը ոտնահարում է պաղեստինցիների հիմնական իրավունքները և Արևմուտքի աջակցությամբ և Դիմադրության ուժերի անակնկալ հարձակումներին պատասխան հարված հասցնելու համար Գազայում զանգվածային ջարդ է իրականացնում։
Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի ցեղասպան ռեժիմի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր նահատակների թիվը հասել է ավելի քան 29 հազարի։