Ռուսաստանում Իրանի դեսպանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանն ընդգծել է քաղաքատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ չորեշքաբթի օրը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի նախագահի, Իրանագիտության հիմնադրամի նախագահի և ռուս փորձագետների մասնակցությամբ կայացած՝ ռուս իրանագետների և պարսից գրականության մասնագետների յոթերորդ համաժողովում, նշելով, որ ներկա ժամանակաշրջանը երկու երկրների հարաբերությունների համար ոսկե շրջան է, Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ասել է․ «Իրանն ու Ռուսաստանը հին քաղաքակրթություն ու պատմություն ունեցող մեծ և հզոր հարևաններ են, և պատմական ու քաղաքակրթական տարրերը զգացվում են երկու երկրներում»։
Անդրադառնալով նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին երկու երկրների հարաբերություններին, Ջալալին կարևորել է դիվանագետների և ռուս իրանագետների կարևոր դերը՝ երկու երկրների կարողությունների ու հնարավորությունների ճանաչման գործում։
Մոսկվայում Իրանի դեսպանատան մշակութային կցորդության նախաձեռնությամբ կայացած համաժողովում, հայտարարելով, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան՝ դեպի ապագա հայացքով, դեսպան Ջալալին հավելել է․ «Անցած 45 տարիներին Իրանը ենթարվել է Արևմուտքի ահաբեկչությանը, սպառնալիքներին և պատժամիջոցներին և դիմակայել որոշ երկրների ճնշումներին։ Եվ այսօր, Ռուսաստանն ինչպես Իրանը, նույնպես բախվել է նմանատիպ սպառնալիքների, ինչի պատճառը ներկայումս գործող աշխարհակլարգի փլուզումն է»։