Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս է եկել աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
Փետրվար 23, 2024 13:48 Asia/Tehran
Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա աշխարհի գավաթի կիսաեզրափակչում։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ում կայացած 2024թ․ լողափնյա ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, 2։1 հաշվով հաղթելով Էմիրությունների հավաքականին, Իրանի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ և դարձավ մրցաշարի չորս լավագույն թիմերից մեկը։
Կիսաեզարափակչում Իրանի հավաքականը կմրցի Բրազիլիայի հետ, որը քառորդ կիսաեզրափակչում հաղթել էր Ճապոնիայի հավաքականին։