ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հերքել է Մոսկվային բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին լուրերը
Հերքելով արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթռիներ է վաճատել, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչությունը հայտարարել է․ «Թեհրանը նպատակ չունի թեժացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կրակը»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է․ «Չնայած բալիստիկ հրթիռների վաճառքի համար իրավական սահմանափակումների բացակայությանն Իրանը, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ բարոյապես պարտավոր է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ձեռնպահ մնալ սպառազինական գործարքներից՝ որպեսզի ավելի չբորբոքի պատերազմի կրակը»։
Շաբաթվա սկզբին Reuters-ը մի հոդվածում գրել էր, թե Թեհրանը Մոսկվային մեծ թվով «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ է վաճառել, ինչը խորացրել է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ու Ռուսաստանի ռազմական համագործակցությունը։ ԱՄՆ-ն չի հաստատել այս լուրը։