ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորել է Պակիստանի հետ ստորագրված համաձայնագրի իրագործումը
Իր պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ըդնգծել է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը, Ջալիլ Աբբաս Ջիլանիի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է Իսլամաբադ կատարած իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով երկու երկրների պատասխանատու կառույցների միջև համագործակցությունը։
Ողջունելով Պակիստանում անցկացված ընտրություններն Աբդոլլահյանը հույս է հայտնել, որ այդ երկրի նոր վարչապետն ու կաբինետը հնարավորիսն շուտ սկսկեն իրենց աշխատանքը, ձևավորելով խորհրդարանը։Հույս հայտնելով, որ Իրանի առաջիկա խորհրդարանական և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունները կանցնեն բարեհաջող, Պակիստանի ԱԳ նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին նշել է, որ Իրանը բարձր դիրք ունի Իսլամաբադի արտաքին քաղաքականության մեջ։
Նա հավելել է․ «Պակիստանում բոլորը սպասում են Իրանի իսլամական նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի այցին»։09:46