Իրանում կառուցվել է թռիչքների կառավարման աշտարակի սիմուլյատոր համակարգ
https://parstoday.ir/hy/news/iran-i214376-Իրանում_կառուցվել_է_թռիչքների_կառավարման_աշտարակի_սիմուլյատոր_համակարգ
 Իրանական գիտելիքահենք ընկերության մասնագետներին հաջողվել է նախագծել և տեղայնացնել թռիչքի կառավարման աշտարակի սիմուլյատոր համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2024 12:41 Asia/Tehran
  • Իրանում կառուցվել է թռիչքների կառավարման աշտարակի սիմուլյատոր համակարգ

 Իրանական գիտելիքահենք ընկերության մասնագետներին հաջողվել է նախագծել և տեղայնացնել թռիչքի կառավարման աշտարակի սիմուլյատոր համակարգը:

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, այս համակարգի միջոցով, որը կառուցվել է իրանական գիտելիքահենք ընկերության տեղացի մասնագետների կողմից, թռիչքների կառավարման հսկիչների վերապատրաստման ժամանակը կրճատելուց զատ, բոլոր տեսակի թռիչքային գործողությունները կարող են իրականացվել վիրտուալ տարբերակով:

Իրանի հարավ-արևելքում Սիստան և Բալուչեստան նահանգի օդանավակայանների գլխավոր վարչության հայտարարության համաձայն, այս համակարգի կառուցմամբ հնարավորություն է ստեղծվել ամսական ավելի քան 200 մարդու և թռիչքների կառավարման բաժանմունքների աշխատակիցների մասնագիտացված վերապատրաստման համար: