Իրանի և Ադրբեջանի միջև գրանցվել է երկաթուղային ապրանքափոխանակության 28 տոկոս աճ
Իրանի Իսլամական Հանրապետության «Հյուսիս-2» երկաթուղու վարչության գլխավոր տնօրենը հայտնել է Ադրբեջանի հետ երկաթուղային ապրանքափոխանակության 28 տոկոս աճի մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Հյուսիս-2» երկաթուղու վարչության գլխավոր տնօրեն Ղոլամհոսեյն Վալադին, ներկայացնելով Աստարայի սահմանային տերմինալում 11 ամսվա արտահանման, ներմուծման և տարանցման բեռների վիճակագրությունը և կատարողականը, հայտնեց Ադրբեջանի հետ երկաթուղային ապրանքաշրջանառության 28 տոկոս աճի մասին՝ ասելով, որ այս ընթացքում Աստարայի երկաթուղային կայարանում մոտ 645 հազար տոննա քաշով ապրանքներ են փոխանակվել հարևան Ադրբեջանի հետ։
Ղոլամհոսեյն Վալադին նշեց, որ այս ծավալը ցույց է տալիս ավելի քան 28 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 501,797 տոննա ցուցանիշի համեմատ։
Իրանի «Հյուսիս-2»-ի երկաթուղու վարչության գլխավոր տնօրենը նաև նշել է, որ այս ընթացքում երկաթուղով ներկրված ապրանքների քանակը կազմել է 206,379 տոննա` հավելելով, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 130,307 տոննա ցուցանիշի համեմատ, աճել է 58 տոկոս։
Իրանի «Հյուսիս-2» երկաթուղու վարչության գլխավոր տնօրենը նաև ասել է, որ ցիտրուսային և տարբեր տեսակի մրգերը, ցեմենտը, քիմիական նյութերը, սալիկները և սննդամթերքը արտահանման այն հիմնական ապրանքներն են, որոնք այս երկաթուղով տեղափոխվել են Ադրբեջան, իսկ փայտը, անտառանյութերը, բամբակը, թուղթը, ձավարեղենը և այլն, կարևորագույն տարանցիկ և ներմուծվող ապրանքներն են։
