Իրանահայ պատգամավորը կարևորել է ընտրություններին ակտիվ մասնակությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i214450-Իրանահայ_պատգամավորը_կարևորել_է_ընտրություններին_ակտիվ_մասնակությունը
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իարնի հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է․ «Թշնամին փորձել է բոլոր հնարավոր միջոցներով անջրպետ առաջացնել ժողովրդի և իշխանության միջև։ Ընտրություններին թույլ մասնակցությամն դեպքում թշնամու սպառնալիքներն ու պատժամիջոցները կշարունակվեն։ Սակայն ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցության դեպքում թշնամու բոլոր սադրանքները կչեզոքացվեն ու նա հուսահատության կմատնվի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2024 07:13 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավորը կարևորել է ընտրություններին ակտիվ մասնակությունը

Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իարնի հայերի ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է․ «Թշնամին փորձել է բոլոր հնարավոր միջոցներով անջրպետ առաջացնել ժողովրդի և իշխանության միջև։ Ընտրություններին թույլ մասնակցությամն դեպքում թշնամու սպառնալիքներն ու պատժամիջոցները կշարունակվեն։ Սակայն ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցության դեպքում թշնամու բոլոր սադրանքները կչեզոքացվեն ու նա հուսահատության կմատնվի»։

ԱՆԱ գորչծակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով հեղափոխության ու համակարգի ձեռքբերումներին, Արա Շահվերդյանը նշել է, որ ընտրատեղամասեր գնալու համար մարդկանց խրախուսելը, նախընտրական բանավեճերի անցկացումը, թեկնածուներին ներկայացնելը, տարաձայնություններից զերծ մնալը, մարտի 1-ին կայանալքի ընտրություններին ժողովրդի առավելագույն մասնակցություն ապահովելու կարևոր պայմաններից են։ 
Շահվերդյանը նշել է․ «Իսլամական խորհրդարանի ընտրություններին պետք է լրջորեն վերաբերվել, իսկ առավելագույն մասնակցության արդյունավետությունը չպետք է թերագնահատվի։ Ընտրություններին քաղաքացիների առավելագույն մասնակցությամբ կապահովվի երկրի անվտանգությունը, հեշտությամբ կլուծվեն խնդիրները և կիրականանան մարդկանց իրավացի պահանջները։ Մյուս կողմից կմեծանա համակարգի աշխատանքի արդյունավետությունը»։
Նա նշել է․ «Ընտրությունները պետք է դիտարկենք որպես հնարավորություն և ակտիվ մասնակցություն ունենանք՝ փոփոխություններ մտցնելու և հասարակության մեջ հույսը մեծացնելու համար»։