Իրանը շարունակելու է արբանյակներ արձակել տիեզերք
https://parstoday.ir/hy/news/iran-i214456-Իրանը_շարունակելու_է_արբանյակներ_արձակել_տիեզերք
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն անդրադառնալով արբանյակների արձակմանն ասել է․ «Տարբեր արբանյակներ, այդ թվում՝ «Նահիդ 2», «Սաման» և «Զաֆար 2»-ի արբանյակների նմուշները պատրաստ են գործարկման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2024 08:17 Asia/Tehran
  • Իրանը շարունակելու է արբանյակներ արձակել տիեզերք

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն անդրադառնալով արբանյակների արձակմանն ասել է․ «Տարբեր արբանյակներ, այդ թվում՝ «Նահիդ 2», «Սաման» և «Զաֆար 2»-ի արբանյակների նմուշները պատրաստ են գործարկման»:

Սալարիեի խոսքով՝ առաջիկա 3 շաբաթվա ընթացքում իրանական մի շարք արբանյակներ պատրաստ կլինեն արձակման, սակայն տեխնիկական պատճառներով ներկայումս հնարավոր չէ ճշգրիտ հաշվետվություն հրապարակել դրանց արձակման ժամկետների մասին»։

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը համաշխարհային ասպարեզում Իրանի տիեզերական դիրքի մասին ասել է «Մենք այդ ոլորտում առաջին տասնյակում և ամրապնդում ենք մեր դիրքերը»։ 

Սալարիեն ասել է. «Հաջորդ տարի նախատեսվում է ավելի մեծ զանգվածով և ծավալով կենսաբանական պարկուճի գործարկում։ Իսկ ինչ վերաբերում է SAR արբանյակների նախագծմանը և կառուցմանը, դրանք  ռադարային սենսորային արբանյակներ են և ունեն Երկրի մակերեսը ռադիոլոկացիոն տեխնոլոգիաներով պատկերելու հնարավորություն»: